Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 29․04-03․05

Ապրիլի 29, երկուշաբթի

Ապրիլի 30, երեքշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 սովորում ենք պ տառով սկսվքղ բառեր
10։00-10։30 նախաճաշ
10։35-11:35 տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում ենք տարբեր պատկերներ, որտեղ կա պ տառը և սոսնձում թղթին
15։05-17։00 երկարացված օրվա կազմակերպում

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 սովորում ենք հեգել, վանկատել՝ պաղպաղակ բառը
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։30 նկարում ենք պաղպաղակի աշխարհ, որտեղ գրում ենք պաղպաղակ բառը
11:35-12:00 խաղում ենք մեր սովորած բառերով բառախաղեր
12:00-12:30 ճաշ
12:35-13:00 ուրախ օտար լեզու՝ անգլերեն
13:00-13:25 ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Մայիսի 02, հինգշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 ուրախ մաթեմատիկա, հաշվում ենք 1․․․20 ուղիղ և հետ, զույգերով, ասոււմ թվերի հաջորդն ու նախորդը, մեծն ու փոքրը
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 կատարոում ենք 10-ի սահմանում գումարում
11։05-11։45 խաղում ենք բառախաղեր
11։50-13։00 լող
13։05-13։30 ճաշ
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Մայիսի 03, ուրբաթ

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։25 ուրախ մաթեմատիկա, խաղում ենք մաթեմատիկական-տրամաբանական խաղեր
10։30-11։00 նախաճաշ
11։00-12։00 Մայիսիկ օրածեսիկ
12:00-12:20 ուրախ օտար լեզու`անգլերեն
12:30-13:00 ճաշ
13:05-13:35 երգ և երաժշտական գործունեություն
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Рубрика: Աշխատանքային նախագիծ, Ապրիլ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագծեր
01․04․2024-05․04․2024
08․04․2024-12․04․2024
15․04․2024-19․04․2024
22․04․2024-26․04․2024

Ճամփորդություններ
Հայրենագիտական, ճանաչողական ճամփորդություն Հրազդանի կիրճ
Ճամփորդություն դեպի պաղպաղակի գործարան

Ապրիլիկ օրածեսիկ

Թատրոն ավտոբուսում
Ստվերային թատրոն ավտոբուսում․ Պոչատ աղվեսը
Ստվերային թատրոն ավտոբուսում․ Անխելք մարդը
Հարթակային թատրոն ավտոբուսում․ Երեք խոզուկները

Ծննդյան ծես
Ապիկյան Լուիզա

Ինքնագլորներով մարզում
Տեխնոլոգիական աշխատանք ծեփամածիկով
Զգայական ընկալումն ակտիվացնող խաղ
Զատկական ծես
Ընտանեկան նախագիծ
Աղայանական օրեր․ Աղայան պապիկի ծնունդը

Рубрика: Без рубрики, Ծննդյան ծես

Ծննդյան ծես

2023-2024 ուսումնական տարում մշակում ենք մի նախագիծ, որի նպատակն է ձևավորել և զարգացնել ծննդյան ծեսեր տոնելու այլընտրանքային մոտեցումը՝ ելնելով սովորողի հետաքրքրություններից։

Սովորողների ծննդյան օրերն ըստ ամիսների․

Հունվար
Փետրվար

  • Գյուրջյան Ռաֆայել 09․02
  • Նավասարդյան Մոնթե 18․02
  • Աստվածատրյան Մերի 27․02
    Ռաֆայելն ու Մոնթեն սիրում են աշխատել Paint նկարչական ծրագրով, իսկ Մերին՝ գեղեցիկ նկարում է մատիտներով և ջրաներկով։ Որպես ամսվա հոբելյարների ծննդյան նվեր կունենանք նրանց նկարների ցուցահանդես։

Մարտ

  • Փիլոյան Ալեքսանդր 29․03
    Ալեքսանդրը սիրում է մեքենաներով խաղալ։ Կունենանք տեխնոլոգիական աշխատանք՝ այլընտրանքային մեքենայի պատրաստում։ Խմբով կխաղանք, օրը կնվիրենք մեր ընկերոջը։

Ապրիլ

  • Ապիկյան Լուիզա 09․04
    Լուիզան հաճախում է պարի լրացուցիչ պարապմունքի։ Իր ծննդյան օրը կկազմակերպենք փոքրիկ համերգ ներկայացում։ Նա կներկայացնի իր սովորած պարերը, իսկ մենք՝ ազգային պարեր պարելով կշնորհավորենք նրան։

Մայիս

  • Ղազարյան Ռուբեն 13․05
    Ռուբենը հետաքրքրվում է ֆուտբոլով։

Հունիս

  • Ճաղարյան Տաթև 23․06
  • Սիմոնյան Սոֆյա 24․06
  • Թորոսյան Արփի 25.06
  • Ավագյան Տիգրան 29․06
    Տաթևի, Արփիի, Սոֆյայի և Տիգրանի ծննդյան ամիսը դեպի Սևան ճամփորդելու ամենահարմար ամիսներից մեկն է։ Կունենանք բարձունքի հաղթահարում՝ օրը նվիրելով հոբելյարներին։

Հուլիս

  • Չաղլասյան Ժակ 04․07
  • Կարապետյան Մայա 22․07
    Ժակն ու Մայան շատ են սիրում լինել բնության գրկում։ Կկազմակերպենք ճամփորդություն դեպի Արատես։

Օգոստոս

  • Հակոբյան Հենրի 16․08

Հենրին սիրում է լողալ։ Ծննդյան օրը կհավաքվենք Հարավային դպրոց-պարտեզի լողափում,կլողանք,լողափնյա խաղեր կխաղանք։

Սեպտեմբեր

  • Սարգսյան Միլենա 02․09
  • Մելքոնյան Մհեր 10․09
  • Բաղդասարյան Գաբրիելա 17․09
  • Մկրտչյան Լյուսի 14․09
  • Բաղդասարյան Գևորգ 17․09

Հոկտեմբեր

  • Արամայիսյան Գարիկ 25․10

Նոյեմբեր

  • Կարապետյան Գայանե
    Գայանեն շատ է սիրում քաղցրեղեն։ Մայրիկի օգնությամբ խմբում կպատրաստենք կեքսեր, սովորողներն իրենց ձեռքերով կզարդարեն և կհամտեսեն։

Դեկտեմբեր

  • Սարգսյան Մարե 19․12
  • Օսիպովա Վիկտորյա 25․12

Մարեի և Վիկտորյայի ծննդյան ժամանակահատվածը համընկնում է ամանորյա ծեսի հետ։

Լաբորատորիայի մշակումը

Рубрика: Ջանի Ռոդարի, Ընթերցարան

Պաղպաղակի դղյակը․ Ջանի Ռոդարի

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մարդիկ մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին, որ մի քիչ լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Рубрика: Ջանի Ռոդարի, Ընթերցարան

Կոնֆետի անձրևը․ Ջանի Ռոդարի

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Рубрика: Ջանի Ռոդարի, Ռոդարիական, Ընթերցարան

Շոկոլադե ճանապարհը․ Ջանի Ռոդարի

Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները:  Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն Հրազդանի կիրճ․ Ամփոփում

Հայրենագիտական ճամփորդություն կատարեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ սովորողները մի լավ քայլեցին, ուսումնասիրեցին տարածքը, սովորեցին կիրճի անվանումը, այնտեղով հոսող գետի անունը՝ Հրազդան։

Ստեղծեցին բացօթյա գարնանային պլեներ։ Ընդմիջեցին համտեսելով իրենց բրդուճները, մաքրեցին և խնամեցին տարածքը։ Վերադառնալով դպրոց համտեսեցին համեղ պաղպաղակ։

Рубрика: Ճամփորդություն

Դեպի պաղպաղակի գործարան

Վայրը` «Pink Berry» պաղպաղակի գործարան

Հասցե՝ Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ

հեռ՝ +37411-711188

Օր՝  29․04․2024թ․

Մեկնում՝  Հարավային դպրոցից 10։30

Վերադրաձ՝ Հարավային դպրոց 15։00

Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ

  1. Բաղդասարյան Գաբրիելլա և ծնող
  2. Մկրտչյան Լյուսի և ծնող
  3. Ղազարյան Ռուբեն
  4. Մելքոնյան Մհեր
  5. Աստվածատրյան Մերի և
  6. Կարապետյան Մայա
  7. Արամայիսյան Գարիկ
  8. Ծատուրյան Րաֆֆի
  9. Կարապետյան Գայանե
  10. Շավինյան Գայանե
  11. Ապիկյան Լուիզա
  12. Հակոբյան Հենրի
  13. Չաղլասյան Ժակ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան


Ճամփորդության երթուղին՝ Ծովակալ Իսակովի — Գարեգին Նժդեհի հրապարակ- Սասունցի Դավթի հրապարակ — Մասիվ — Ջրվեժ


Նպատակը՝
Ճանաչողական Այցելություն «Փինկ Բերի» պաղպաղակի գործարան
.Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
.Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ .Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Խնդիրները`
.տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
.կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը,
ի՞նչ վայրերով ենք անցնելու,
որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու,
որքա՞ն ժամանակում

ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
ախտահանիչ միջոց
գլխարկ
ջուր
անձեռոցիկ
ձեռնոց, աղբի պարկ

Ընթացքը՝
հետևել արտադրական պրոցեսին
.ունենալ ամբողջական պատկերացում պաղպաղակի և քաղցրավենիքի արտադրական պրոցեսի մասին
.պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը կշրջենք գործարանում և կհամտեսենք քաղցրավենիքը -բակում կամ հարակից այգում կերգենք Կոմիտասյան երգեր

Երգացանկ՝
Արև, արև, ե՛կ, ե՛կ
Կաքավի գովքը
Սոնա յար
«Ձիուկ»
Հո՜յ, Նազան
Զուլո
Կոտ ու կես

Նախապատրաստական փուլ՝ ճամփորդությանը ընդառաջ Ծանոթանում ենք Ջ. Ռոդարիի երեք հեքիաթներին` «Շոկոլադե ճանապարհը», «Կոնֆետի անձրև», «Պաղպաղակե դղյակը» Զրուցում ենք խմբով ճամփորդելիս  պատասխանատվության նշանակության կարևորության մասին, ճամփորդության կանոնների մասին։ Ծանոթանում ենք առաջին բուժօգնության կանոններին։

Ուսապարկում անհրաժեշտ պարագաներն են`
Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
Թաց և չոր անձեռոցիկներ
Ջուր
Գլխարկ
Աղբի տոպրակ,
ձեռնոցներ
Բուժական արկղիկ

Ամփոփում՝ 

Յուրաքանչյուր սովորողի համար վճարվող գումար՝ 1000

Վարորդ ՝ Սամվել Հարությունյան, ծնողների անհատական մեքե
Մեքենա՝ Ford Transit 35ст131
Գումար՝ 10000 դրամ

Рубрика: Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային ստուգատես․ Տառթխիկ և թիվթխիկ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ Մայիսի 8
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոց
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝ խոհանոցային գործունեության միջոցով ամրապնդել մեր իմացած բառերն ու թվերը
Անհրաժեշտ պարագաներ՝ ձու, մածուն, ալյուր, վանիլին, ձիթայուղ,

Ընթացքը՝ Սովորողները նշելով անհրաժեշտ պարագաները պատրաստում են խմոր, տեխնոլոգիական աշխատանքի միջոցով ստեղծում են բառեր։

Рубрика: Մայիսիկ, Մեդիագրագիտություն

Դասարանական ուրախ մեդիայաբբենարան

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 23.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հարավային դպրոց
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝  դասարանական ուրախ մեդիաայբբենարանների ստեղծում

Ընթացքը

Քանի որ կրթահամալիրում տառաճանաչությունն իրականացվում է բառուսուցման միջոցով և այս ընթացքում ծանոթացել ենք հետևյալ բառերին,

  • Սար, շուն, տուն, մուկ, կատու, լուսին, աստղ, բադ, փետուր, տոն, մայրիկ, մարտի ութ, գարուն, զատիկ, ձու, հավ, ճուտ, Պապն ու շաղգամը։
  • Ա, Ս, Ր, Շ, ՈՒ, Տ, Ն, Մ, Կ, Լ, Ի, Ղ Բ, Դ, Գ, Զ, Ձ, Հ, Վ, Պ, Ը, Փ, Ո, Թ, Յ

Ստուգատեսի ընթացքում paint ծրագրի օգնությամբ նկարում ենք, մուտքագրում ենք և ստեղծում ենք մեդիաայբբենարան_սահիկաշար և տեղադրում ենք դասարանական բլոգում։

Մեդիատեխնոլոգիա

1.Աշխատանք paint ծրագրով-նկարել և մուտքագրել նոր բառաշարքեր
2.Արդեն նկարած և մուտքագրված նկարներով ստեղծել ուրախ մեդիաայբբենարաններ ֆիլմի, սահիկաշարի տեսքով