Рубрика: Մարզական, Ռոդարիական

Գլորենք ու գլորվենք, մարզառոդարիական խաղեր․ ամփոփում

Մայիսիկ օրածեսիկի առաջին շաբաթը մարզական էր, որի ժամանակ դպրոցի հարակից բակերից մեկում մի լավ մարզվեցինք, խաղացինք ռոդարիական խաղեր և վարեցինք ինքնագլորներ։

Նախագիծը տե՛ս այստեղ։
Рубрика: Ջանի Ռոդարի, Ռոդարիական, Ընթերցարան

Շոկոլադե ճանապարհը․ Ջանի Ռոդարի

Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները:  Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Рубрика: Ղազարոս Աղայան, Ռոդարիական, Ընթերցարան

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝  01.03.2024-01․04․2024
Մասնակիցները՝
Հարավայինդպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակը՝  Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբանության, երևակայության կարողությունների զարգացում։

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը՝ ռոդարիական պատումով
  • Ռոդարին՝ աղայանական պատումով
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ՝ ես, մի բառ՝ դու
  • «Ի՞նչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Զատկառոդարիական կերպարներ
  • Մարզառոդարիական խաղեր
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր խոհանոցային կերպարներ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ռոդարիական, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Սովորում ենք մեր անվան սկզբնատառերը

Այսօր մի լավ խաղացինք մերն անվան սկզբնատառերի հետ։

5-6 տարեկանների մի փոքր խումբ ներկայացրեց իր անունը։ Անունը ներկայացրեցին նախ վանկերով, հետո էլ հնչյուններով։ Նշեցին իրենց անվան սկզբնատառը, թվարկեցին սկզբնատառով սկսվող այլ անուններ։ Հետո ոսպի հատիկների օգնությամբ կառուցեցին սկզբնատառերը, զարգացնելով մանր մոտորիկան, համբերատարություն, կոկիկություն և երևակայություն։

Рубрика: Ռոդարիական, Ընթերցարան

Ստվերային թատրոն ավտոբուսում

5-6 տարեկանների խմբի մի մասին հնարավորություն ընձեռվեց դիտել և մասնակիցը դառնալ ստվերային ներկայացմանը Հարավային դպրոցի թատրոն-ավտոբուսում:

Դիտեցինք Հ. Թումանյանի «Պոչատ Աղվեսը» հեքիաթը:

Рубрика: Ռոդարիական, Ապրիլիկ

Գարնանային ֆոտոպլեներ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Օրը՝ 17.04.2024
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոցի ներքին բակ, հարակից տարածքներ
ՊատասխանատուներՄոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացումսովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում

Խնդիրները՝

  • Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ընթացքը
Սովորողները կշրջեն բակումայգումհարակից բակերում կլուսանկարեն այն ամեննինչը կապված է գարնան հետ, ինչը հավանել են։ Երեկոյան ծնողները դասվարի էլհասցեին կուղարկեն սովորողների ստեղծած լուսանկարները:
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝ուսումնական պլանշետ, հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ, թվային ֆոտոխցիկ:

Արդյունքը տե՛ս այստեղ։

Рубрика: Մարզական, Ռոդարիական, Ապրիլիկ

Ռոդարիական մարզական խաղեր

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Օրը՝ 03.04.2024
Ժամը՝ 11.00 — 12։00
Վայրը՝ Հարավային դպրոց
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝

Մարմնամարզական հմտությունների ստուգատես

Խնդիրները՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Զույգով, խմբով աշխատելու հմտություն

Նկարագրություն

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք
Գլուխկոնծիների շքերթ
Խաղ 1. Գնդակով
Խաղ 2 օղակով
Խաղ 3․ Փուչիկով

Անհրաժեշտ գույք` գնդակներ, փուչիկներ, մարզական սպունգ, օղակ։

Ամփոփում