Рубрика: Հովհաննես Թումանյան, Ընթերցարան

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Рубрика: Հովհաննես Թումանյան, Ընթերցարան

Քամին

ՔԱՄԻՆ
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։
Рубрика: Հովհաննես Թումանյան, Թատրոն

Ստվերային թատրոն ավտոբուսում․ Անխելք մարդը

Թումանյանական հեքիաթներին ծանոթանալու լավագույն ձևերից է թատրոններ դիտելը։ Անի Կապլանյանն ու իր սաները սիրով ներկայացրեցին «Անխելք մարդը» հեքիաթը, իսկ 5-6 տարեկան սովորողները մեծ ոգևորությամբ ու սիրով դիտեցին։