Рубрика: Ճամփորդություն, Մայիսյան հավաք, Ընթերցարան

Այց «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հարավային դպրոցի 5-6 տարեկանների խումբը ուղևորվեց գրադարան, որտեղ ծանոթացան գրադարանի ընդհանուր կառուցվածքին։ Զրուցեցինք գրադարանական կարգ ու կանոնի մասին, թե ինչպե՞ս են դասավորված գրքերը, ի՞նչ նպատակով են մարդիկ հաճախում գրադարան և այլն։ Վերջում ընթերցեցինք Թումանյանական հեքիաթներից և հետ վերադարձանք դպրոց։ Դպրոցում քննարկեցինք և ամփոփեցին մեր օրը։

Рубрика: Ճամփորդություն, Ընթերցարան

Այց Տիգրան Հայրապետյան գրադարան

Օրը՝ 06․05
Ժամը՝ 11։00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պաատասխանատուներ՝ Մոիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝ սերմանել սեր գրքի հանդեպ, ծանոթանալ գրադարանին և սովորել օգտվել գրադարանից

Խնդիրները՝ գրադարանում պահպանել լռության կանոնը, բացել գրադարանային քարտեր, կարդալ մեզ ծանոթ տառերը

Ընթացքը՝ Սովորողները ուղևեորվում են Մայր դպրոց, որտեղ ծանոթանում են դպրոցի գրադարանին, ուսումնասիրում գրքերը։

Գրադարանում կթվարկեն իրենց քաջածանոթ հեղինակների անունները։ Միասին կկարդանք Թումանյանական հեքիաթ։

Ամփոփումը տե՛ս այստեղ։

Рубрика: Ջանի Ռոդարի, Ընթերցարան

Պաղպաղակի դղյակը․ Ջանի Ռոդարի

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մարդիկ մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին, որ մի քիչ լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Рубрика: Ջանի Ռոդարի, Ընթերցարան

Կոնֆետի անձրևը․ Ջանի Ռոդարի

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Рубрика: Ջանի Ռոդարի, Ռոդարիական, Ընթերցարան

Շոկոլադե ճանապարհը․ Ջանի Ռոդարի

Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները:  Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Рубрика: Հովհաննես Թումանյան, Ընթերցարան

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Рубрика: Հովհաննես Թումանյան, Ընթերցարան

Քամին

ՔԱՄԻՆ
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։
Рубрика: Ղազարոս Աղայան, Ռոդարիական, Ընթերցարան

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝  01.03.2024-01․04․2024
Մասնակիցները՝
Հարավայինդպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակը՝  Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբանության, երևակայության կարողությունների զարգացում։

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը՝ ռոդարիական պատումով
  • Ռոդարին՝ աղայանական պատումով
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ՝ ես, մի բառ՝ դու
  • «Ի՞նչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Զատկառոդարիական կերպարներ
  • Մարզառոդարիական խաղեր
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր խոհանոցային կերպարներ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ռոդարիական, Ընթերցարան

Ստվերային թատրոն ավտոբուսում

5-6 տարեկանների խմբի մի մասին հնարավորություն ընձեռվեց դիտել և մասնակիցը դառնալ ստվերային ներկայացմանը Հարավային դպրոցի թատրոն-ավտոբուսում:

Դիտեցինք Հ. Թումանյանի «Պոչատ Աղվեսը» հեքիաթը: