Рубрика: Ջանի Ռոդարի, Ընթերցարան

Կոնֆետի անձրևը․ Ջանի Ռոդարի

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Автор:

Սիրելի ընթերցող, ուրախ եմ, որ գտնվում ես իմ բլոգում։ Ես Մոնիկան եմ, 3 սեբաստացիների մայրիկ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասվար․ ուսուցչի օգնական։ Ես իմ բլոգում կկիսվեմ քեզ հետ իմ ունեցած մանկավարժական փորձով։ Հուսով եմ այն հետաքրքիր և ուսուցողական կլինի քեզ համար։

Оставьте комментарий