Рубрика: Մարզական

Մարզական ստուգատես․ լող

Այս անգամ ապրիլիկ օրածեսիկը մարզական էր։ Հարավային դպրոցի 5-6 տարեկանները մասնակցեցին լողի դասընթացին։ Բավականին մեծ հմտություններ են ձեռք բերել մեր սովորողները լողի դասընթացից։

Տեսանյութը՝ Սուսաննա Ալոյանի

Рубрика: Մայիսյան հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

Մայիսի 1-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2023-2024 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում

Աշխատանքային նախագծեր՝

02․05․2023-03․05․2023
06․05․2023-10․05․2023
13․05․2023-17․05․2023
20․05․2023-24․05․2023
19-րդ հավաքի շրջանակում իրականացվող նախագծեր՝

Մայիսյան հավաքի օրացույց

ԳիՄայիսի 3, 8, 15 ,22, 29 — Մայիսիկ օրածեսիկ
Մայիսի 2,16, 23 — մարզական լող փակ լողավազանում
Մայիսի 6 — Այց «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Մայիսի 7 — Հարթակում ծնողն է
Մայիսի 10 — Տիկնիկագործություն
Մայիսի 13 — ծննդյան ծես
Մայիսի 14 —խաղերգեր Հարավի լանջերին
Մայսի 17 — շոկոլադագործություն
Մայիսի 15- Ճամփորդություն․ Համբարձման ծես
Մայիսի 21 — Մարզական
Մայիսի 23 — Համագործակցային աշխատանք Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների հետ
Մայիսի 26 — համագործակցային նախագիծ Արարատ մարզի Այնթափ համայնքի «Մսուր մանկապարտեզի» հետ
Մայիսի 27 — ուղևորություն դեպի պաղպաղակի գործարան

Рубрика: Մարզական

Մարմնակրթություն

Օրը՝ Մայիսի 21
Վայրը՝ Հարավայինդպրոցի բակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Նպատակը՝ մարզվել, կոփել մարմինը, մասնակցել էստֆետային խաղերին
Ընթացքը՝ Սովորողները Հարավային դպրոցի բակում ՝

1․ կատարում են մարմնամարզություն
2․ բաժանվում են խմբերի
3․ խաղում էստաֆետային խաղեր

Ընթացքը

1․ Մարմնամարզություն
․ կանգնում են ուղիղ գծով, լսում հրահանգները՝ հավսար, զգաստ, աջ դարձ, ձախ դարձ, հետ դարձ
․ քայլք՝ դանդաղ, արագ
․վազք՝ դանդաղ, արագ, թռիչքով,արագ, դանդաղ
․քայլք՝ արագ, դանդաղ
․շրջանաձև կանգնում ենք
․մարզում պարանոցի
մարզում ուսերի
․մարզում թևերի
․մարզում իրանի
․ծալումներ առաջ և հետ
․կքանիստ

2․ բաժանվում են 2 խմբի, հաշվելով 1․․2։

3․ Խաղում ենք էստֆետային խաղեր՝ գնդակով, օղակով

Рубрика: Համբարձման ծես

Համբարձման ծես․

Համբարձման ծես


Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Օրը՝ մայիսի ընթացքում

Նպատակն ու խնդիրները՝

  • Ծանոթանալ ազգային ծեսին, սովորույթներին, յուրացնել ծիսական երգերն ու խաղերը.
  • զարգացնել սովորողների ստեղծագործական, տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները.
  • նպաստել համագործակցային հմտությունների զարգացմանը.
  • ճամփորդական կանոններին տիրապետելու հմտությունների իրագործում։

Բովանդակությունը՝

Պուտ-պուտ

Խաղացողները շրջանաձև կքանստում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

ԱՂՋԻԿՓԱԽՑՆՈՑԻ

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

ԽԱՇԻԼ ՃԱՇ

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:  Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:
_Ո՞ւմ համար:
_Իմ ճտերի:
_Կտա՞ս իմ ճտերին:
_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Ընթացքը՝

Երաժշտության դասավանդողի հետ «Համբարձման ծեսի» իրագործում։

Քայլք դեպի ջրամբար։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ, Խոհանոցային գործունեություն

Շոկոլադագործություն․ շոկոլադապատ ելակներ

Օրը — Մայիսի 17
Վայրը — Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների խմբասենյակ
Ժամը — 10։30-12։00
Նպատակը — սովորողներին բացահայտել հրուշակագործության հետաքրքիր կողմերը, ստեղծել օգտակար քաղցրավենիքներ, պատճառել իմացումի հրճվանք

Անհրաժեշտ պարագաներ — շոկոլադ, ելակներ, մանր կոնֆետներ, տառերի ֆորմաներ

Ընթացքը — սովորողները հատուկ սարքի օգնությամբ կհալեցնեն շոկոլադը, կնկատեն, որ շոկոլադը պետք է ունենա 32 ջերմաստիճան, այլապես հնարավոր չի լինի աշխատել։ Ելակները մի լավ կլվանանք և հատուկ տեխնիկայի օգնությամբ ելակները կշոկոլադապատենք, որից հետո կձևավորենք։ Կստեղծենք նաև հայկական տառերով շոկոլադներ։

Рубрика: Без рубрики

Խաղերգեր Հարավի լանջերին

Օրը՝ մայիսի 14
Վայրը՝ Կրթահամալիրի Հարավային դպրոցի լանջեր
Ժամը՝ 10:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • ազգային խաղի ուսուցում, յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում
  • երգի բնական անցում խաղի
  • խաղի միջոցով երգի ուսուցում

Խնդիրներ

  • խաղերգեր ուսուցում, կատարում,
  • Ինքնաշեն շրխկան նվագարաններ ստեղծում
  • խաղով, բնական  շարժումով երգի  յուրացում
  • բնական շարժումով երգերի բեմադրություն
  • խաղերգերի  տեսագրում, ձայնագրություն, համերգ:

Ընթացք

  • շրխկան, ինքնաշեն և տարբեր շրխկաններով երգերին նվագակցելու հմտությունների ստեղծում
  • խաղերգերը ուսուցանել 5-6 տարեկանների խմբերին
  • ծանոթանալ խաղերգերին, նրանից բխող շարժումներով ստեղծել խաղային միջավայր
  •  տեսագրել խաղերգերը, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • պատրաստել համերգային հագուստներ, խաղերգին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

  • կիմանա  խաղերգերը,
  • կկարողանա երգել և խաղալ
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խմբերը իրենց հետ պետք է ունենան բնական, ինքնաշեն, տարատեսակ շրխկան գործիքներ՝ փայտից, մետաղից գդալներ, ընկույզներ, վերջերս Ձմեռ պապիկի կողմից ստացած երաժշտական շրխկանները

Ծրագրում՝

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Տեխնոլոգիական աշխատանք․ հարսանեկան տիկնիկներ

Օրը՝  Մայիսի 10

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝     Հարավային դպրոցի 5-6 տարեկանների ներքին բակ

Մասնակիցները՝

Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Խնդիրները՝

Ա․ կիրառել յուրացրած աշխատանքային հմտությունները

* աշխատանքային գործիքները նախապատրաստել, * գործիքներից ճիշտ օգտվել,

*աշխատանքի համար գործիքներ ընտրել

Բ․ Ցուցադրված նմուշին հետևելով՝ պատրաստել հասր — տիկնիկներ

Գ․ Ստացված տիկնիկները ձևավորել՝ ըստ ցանկության

Դ․ Երգել յուրացրած հարսանեկան երգերը

Ե․ Բեմադրել հարսանեկան խաղիկներ

Անհրաժեշտ պարագաներ՝ մկրատ, կտոր, փայտ, կոճակներ, ասեղ, թել, զուգագուլպա, բամբակ

Ընթցաքը՝

Քայլ 1․Սովորողները շրջանաձև նստում են բակում, սկսում երգել հարսանեկան երգեր, թվարկել երգի հերոսներին։

Քայլ 2․ Ուսումնասիրել հարս — տիկնիկի մեկ նմուշ, հասկանալ, թե ինչ նյութերից են պատրաստված։

Քայլ 3․ Արկղից ընտրել այն նյութերը, որոնք իրենց անհրաժեշտ են հարս-տիկին պատրաստելու համար։

Քայլ 4․ Հետևելով դասվարի, օգնականի հրահանգներին՝ պատրաստել տիկնիկներ։

Քայլ 5․ Տիկնիկներին գովերգել, խաղացնել։

Աշխատանքի նկարագրությունը․

1․ Պատրաստում ենք տիկնիկի գլուխը․ կարող ենք վերցնել կարճ զուգագուլպա, մեջը լցնել բամբակ, նկարել կամ ամրացնել աչքերը, բերանը։

2․ Թելերից պատրաստում ենք մազեր․ կծիկից քանդում, կտրում, կապում կամ հյուսում ենք։

3․ Գլուխը ամրացնում ենք խաչաձև փայտին։

4․ Հագցնում նախապես պատրաստած հարսանեկան զգեստը, քողը։

Рубрика: Без рубрики

Հարթակում ծնողն է

Օրը — մայիսի 3
Վայրը — Հարավային դպրոց — պարտեզի խմբասենյակ, բացօթյա տարածք
Մասնակիցներ — Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ
Նպատակը — ծնողներին ներգրավվել ուսումնական գործընթացին, փորձի փոխանակում

Սովորողների ծնողներից մի քասնիսն իրենց ցանկությամբ մասնակիցն են դառնում ուսումնական պրոցեսին և իրենց մասնագիտական փորձն են փոխանցում սովորողներին։