Рубрика: Без рубрики

Խաղերգեր Հարավի լանջերին

Օրը՝ մայիսի 14
Վայրը՝ Կրթահամալիրի Հարավային դպրոցի լանջեր
Ժամը՝ 10:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • ազգային խաղի ուսուցում, յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում
  • երգի բնական անցում խաղի
  • խաղի միջոցով երգի ուսուցում

Խնդիրներ

  • խաղերգեր ուսուցում, կատարում,
  • Ինքնաշեն շրխկան նվագարաններ ստեղծում
  • խաղով, բնական  շարժումով երգի  յուրացում
  • բնական շարժումով երգերի բեմադրություն
  • խաղերգերի  տեսագրում, ձայնագրություն, համերգ:

Ընթացք

  • շրխկան, ինքնաշեն և տարբեր շրխկաններով երգերին նվագակցելու հմտությունների ստեղծում
  • խաղերգերը ուսուցանել 5-6 տարեկանների խմբերին
  • ծանոթանալ խաղերգերին, նրանից բխող շարժումներով ստեղծել խաղային միջավայր
  •  տեսագրել խաղերգերը, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • պատրաստել համերգային հագուստներ, խաղերգին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

  • կիմանա  խաղերգերը,
  • կկարողանա երգել և խաղալ
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խմբերը իրենց հետ պետք է ունենան բնական, ինքնաշեն, տարատեսակ շրխկան գործիքներ՝ փայտից, մետաղից գդալներ, ընկույզներ, վերջերս Ձմեռ պապիկի կողմից ստացած երաժշտական շրխկանները

Ծրագրում՝

Автор:

Սիրելի ընթերցող, ուրախ եմ, որ գտնվում ես իմ բլոգում։ Ես Մոնիկան եմ, 3 սեբաստացիների մայրիկ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասվար․ ուսուցչի օգնական։ Ես իմ բլոգում կկիսվեմ քեզ հետ իմ ունեցած մանկավարժական փորձով։ Հուսով եմ այն հետաքրքիր և ուսուցողական կլինի քեզ համար։

Оставьте комментарий