Рубрика: Без рубрики, Հարթակում ծնողն է, Տեխնոլոգիական աշխատանքներ

Հարթակում ծնողն է

Հարթակում ծնողն է նախագծի շրջանակում Մերիի մայրիկը սիրով համաձայնվեց կազմակերպել տեխնոլովիական աշխատանք:

Աշխատանքի ընթացքում պատրաստեցինք թիթեռ:

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ, Խոհանոցային գործունեություն

Շոկոլադագործություն․ շոկոլադապատ ելակներ

Օրը — Մայիսի 17
Վայրը — Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների խմբասենյակ
Ժամը — 10։30-12։00
Նպատակը — սովորողներին բացահայտել հրուշակագործության հետաքրքիր կողմերը, ստեղծել օգտակար քաղցրավենիքներ, պատճառել իմացումի հրճվանք

Անհրաժեշտ պարագաներ — շոկոլադ, ելակներ, մանր կոնֆետներ, տառերի ֆորմաներ

Ընթացքը — սովորողները հատուկ սարքի օգնությամբ կհալեցնեն շոկոլադը, կնկատեն, որ շոկոլադը պետք է ունենա 32 ջերմաստիճան, այլապես հնարավոր չի լինի աշխատել։ Ելակները մի լավ կլվանանք և հատուկ տեխնիկայի օգնությամբ ելակները կշոկոլադապատենք, որից հետո կձևավորենք։ Կստեղծենք նաև հայկական տառերով շոկոլադներ։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Տեխնոլոգիական աշխատանք․ հարսանեկան տիկնիկներ

Օրը՝  Մայիսի 10

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝     Հարավային դպրոցի 5-6 տարեկանների ներքին բակ

Մասնակիցները՝

Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Խնդիրները՝

Ա․ կիրառել յուրացրած աշխատանքային հմտությունները

* աշխատանքային գործիքները նախապատրաստել, * գործիքներից ճիշտ օգտվել,

*աշխատանքի համար գործիքներ ընտրել

Բ․ Ցուցադրված նմուշին հետևելով՝ պատրաստել հասր — տիկնիկներ

Գ․ Ստացված տիկնիկները ձևավորել՝ ըստ ցանկության

Դ․ Երգել յուրացրած հարսանեկան երգերը

Ե․ Բեմադրել հարսանեկան խաղիկներ

Անհրաժեշտ պարագաներ՝ մկրատ, կտոր, փայտ, կոճակներ, ասեղ, թել, զուգագուլպա, բամբակ

Ընթցաքը՝

Քայլ 1․Սովորողները շրջանաձև նստում են բակում, սկսում երգել հարսանեկան երգեր, թվարկել երգի հերոսներին։

Քայլ 2․ Ուսումնասիրել հարս — տիկնիկի մեկ նմուշ, հասկանալ, թե ինչ նյութերից են պատրաստված։

Քայլ 3․ Արկղից ընտրել այն նյութերը, որոնք իրենց անհրաժեշտ են հարս-տիկին պատրաստելու համար։

Քայլ 4․ Հետևելով դասվարի, օգնականի հրահանգներին՝ պատրաստել տիկնիկներ։

Քայլ 5․ Տիկնիկներին գովերգել, խաղացնել։

Աշխատանքի նկարագրությունը․

1․ Պատրաստում ենք տիկնիկի գլուխը․ կարող ենք վերցնել կարճ զուգագուլպա, մեջը լցնել բամբակ, նկարել կամ ամրացնել աչքերը, բերանը։

2․ Թելերից պատրաստում ենք մազեր․ կծիկից քանդում, կտրում, կապում կամ հյուսում ենք։

3․ Գլուխը ամրացնում ենք խաչաձև փայտին։

4․ Հագցնում նախապես պատրաստած հարսանեկան զգեստը, քողը։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Աշխատանք ծեփամածիկով

Ուշադիր դիտեք 5-6 տարեկանների աշխատանքը ծեփամածիկով: Բոլորը լուռ աշխատում են և այդ ըմթացքում զարգացնում մի շարք հմտություններ, հանգստանում և լիցքաթափվում: Նման աշխատանքները լավագույնն են զարգացնում սովորողների մանր մոտորիկան, ստեղծագործական և երևակայական միտքը: Նրանք ստեղծում են ծեփամածիկով բառեր:

Рубрика: Ռոդարիական, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Սովորում ենք մեր անվան սկզբնատառերը

Այսօր մի լավ խաղացինք մերն անվան սկզբնատառերի հետ։

5-6 տարեկանների մի փոքր խումբ ներկայացրեց իր անունը։ Անունը ներկայացրեցին նախ վանկերով, հետո էլ հնչյուններով։ Նշեցին իրենց անվան սկզբնատառը, թվարկեցին սկզբնատառով սկսվող այլ անուններ։ Հետո ոսպի հատիկների օգնությամբ կառուցեցին սկզբնատառերը, զարգացնելով մանր մոտորիկան, համբերատարություն, կոկիկություն և երևակայություն։

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Զատկական ծես, Ինքնաշեն խաղեր

Մարտիկ․«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Այսօր 5-6 տարեկանների խմբում ստեղծագործական ստուգատեսային օր էր։

Սովորողների հետ պատրաստեցինք հետաքրքիր գունագեղ ինքնաշեն խաղ, որի ժամանակ սովորողները մի լավ ուրախացան, ներկեցին, լիցքաթափվեցին և խաղացին։

Ձվի արկղի թափոնը բաժանեցինք մասերի, հաշվեցինք, թե յուրաքանչյուրին քանի պայմանակն բլրակ է հասել։ Որոշեցինք ընտրել 4 հիմնական գույները՝ կարմիր, կապույտ, դեղին և կանաչ։ Սովորողները սկսեցին ներկել բլրակները։ Չորանալուց հետո սկսեցինք խաղալ մարզելով մեր գունային-տրամաբանակն ընկալումը։

Ստուգատեսի ընթացքը ներկայացված է տեսահոլովակի տեսքով։

Ստուգատեսի նախագիծը տե՛ս այստեղ։

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Զատկական ծես

Մարտիկ․«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես․ ամփոփում

Սովորողները տեղավորվեցին սեղանի շուրջ։ Յուրաքանչյուր սովորող վերցնելով մեկական թուղթ, պարզ ծալումի միջոցով կարողացավ ստանալ բացիկի նախնական տեսքը։ Ծալելու ընթացքում խոսեցինք, որ թուղթը բաժանվում է 2 հավասար մասերի, քանի որ իրար վրա դնելու արդյունքում տեսնում ենք, որ համաչափ են։

Ծալված թղթի արտաքին մասից կտրեցինք և դուրս բերեցինք ձվիկի պատկեր, որից հետո սովորողները թուղթը սկսեցին բաժանել զոլերի։ Զոլերն էլ սոսնձով փակցրեցին կտրված ձվիկի վրա։

Ստուգատեսի ընթացքը ներկայացվում է հոլովակի տեսքով։

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Մարտիկ․«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 20․03․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարանական լաբարատորիա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսան Ալոյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Աննա Թորոսյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծել հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք կարող են լինել և՛ մաթեմատիկական, և՛ բնագիտական-տեխնոլոգիական,  և՛ լեզվական-ստեղծագործական: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` խցան, ամրակ, ստվարաթուղթ, գլան, լեգո և այլն։

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Արդյունքը տե՛ս այստեղ։

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Զատկական ծես

Մարտիկ․«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես

Օրը՝ 13.03.2024
Ժամը՝ 11:00
Իրականացման վայրը՝  Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսան Ալոյան
Նպատակը՝ Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում 

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայության դրսևորում,
  • Խմբում աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում,
  • Գծելու, կտրելու, սոսնձելու, նկարելու կարողությունների կիրառում,
  • Գունային ու պատկերային համադրությունների ընտրության, ճաշակի դրսևորում:

Անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, գունավոր թղթեր, սոսինձ

Ընթացք՝ Սովորողները դասավորում են իրենց աշխատանքային նյութերը: Թուղթը ծալում են 2 հավասար մասի։ Թղի արտաքին էջից դուրս է բերվում ձվիկի տեսքով հատված։ Սովորողները թղթի հատվածներից կտրատում են զոլեր և սկսում փակցնել ձվիկի վրա։ Վերջում ստացված ձվիկը փակցնում են բացիկի ներսում։

Արդյունքը տե՛ս այստեղ։