Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Աշխատանք ծեփամածիկով

Ուշադիր դիտեք 5-6 տարեկանների աշխատանքը ծեփամածիկով: Բոլորը լուռ աշխատում են և այդ ըմթացքում զարգացնում մի շարք հմտություններ, հանգստանում և լիցքաթափվում: Նման աշխատանքները լավագույնն են զարգացնում սովորողների մանր մոտորիկան, ստեղծագործական և երևակայական միտքը: Նրանք ստեղծում են ծեփամածիկով բառեր:

Рубрика: Ռոդարիական, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Սովորում ենք մեր անվան սկզբնատառերը

Այսօր մի լավ խաղացինք մերն անվան սկզբնատառերի հետ։

5-6 տարեկանների մի փոքր խումբ ներկայացրեց իր անունը։ Անունը ներկայացրեցին նախ վանկերով, հետո էլ հնչյուններով։ Նշեցին իրենց անվան սկզբնատառը, թվարկեցին սկզբնատառով սկսվող այլ անուններ։ Հետո ոսպի հատիկների օգնությամբ կառուցեցին սկզբնատառերը, զարգացնելով մանր մոտորիկան, համբերատարություն, կոկիկություն և երևակայություն։

Рубрика: Ինքնաշեն խաղեր

Կողմնորոշվելու կարողությունները զարգացնող խաղ

Խաղի նպատակն է սովորողների մոտ ձևավորել հեռավորությունը զգալու կարողություն: Այն զարգացնում է սովորողների կորդինացիան, մոտորիկան, պարգևում ուրախ էմոցիաներ:

Խաղի համար կիրառել ենք մեր ձեռքով պատրաստված ինքնաշեն խաղը:

Նմանատիպ խաղ խաղացինք զույգերով, որի ժամանակ պետք է մեկը գնդակը նետեր, մյուսը օդում բռներ:

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Զատկական ծես, Ինքնաշեն խաղեր

Մարտիկ․«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Այսօր 5-6 տարեկանների խմբում ստեղծագործական ստուգատեսային օր էր։

Սովորողների հետ պատրաստեցինք հետաքրքիր գունագեղ ինքնաշեն խաղ, որի ժամանակ սովորողները մի լավ ուրախացան, ներկեցին, լիցքաթափվեցին և խաղացին։

Ձվի արկղի թափոնը բաժանեցինք մասերի, հաշվեցինք, թե յուրաքանչյուրին քանի պայմանակն բլրակ է հասել։ Որոշեցինք ընտրել 4 հիմնական գույները՝ կարմիր, կապույտ, դեղին և կանաչ։ Սովորողները սկսեցին ներկել բլրակները։ Չորանալուց հետո սկսեցինք խաղալ մարզելով մեր գունային-տրամաբանակն ընկալումը։

Ստուգատեսի ընթացքը ներկայացված է տեսահոլովակի տեսքով։

Ստուգատեսի նախագիծը տե՛ս այստեղ։

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Մարտիկ․«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 20․03․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարանական լաբարատորիա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսան Ալոյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Աննա Թորոսյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծել հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք կարող են լինել և՛ մաթեմատիկական, և՛ բնագիտական-տեխնոլոգիական,  և՛ լեզվական-ստեղծագործական: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` խցան, ամրակ, ստվարաթուղթ, գլան, լեգո և այլն։

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Արդյունքը տե՛ս այստեղ։