Рубрика: Ձոն

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

  • Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint,  Word ծրագրերով
  • Նկարում ենք մայրիկների դիմանկարները
  • Պատրաստում են տոնական բացիկներ
  • Խնամում են սենյակային բույսեր

Բովանդակություն

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

  • Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)
  • Ռադիոնյութի թողարկում՝ նվիրված մայրիկներին, գարնանը

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկների պատրաստում
  • «Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով
  • կախազարդերի պատրաստում մայրիկների համար

Ես և շրջակա աշխարհ

աղարների ստեղծում. Սովորողնեի հետ առանձնացնում ենք ծաղիկների կտրոններ, հետևում նրա հետագա աճին՝ արձանագրելով աճը, արմատների երկարությունը՝զարգացնելով հետազոտական հմտությունները։ Արմատակալած կտրոններով ստեղծում ենք թաղարներ «Ձոն մայրիկին»։

Արդյունում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում։