Рубрика: Без рубрики, Հարթակում ծնողն է, Տեխնոլոգիական աշխատանքներ

Հարթակում ծնողն է

Հարթակում ծնողն է նախագծի շրջանակում Մերիի մայրիկը սիրով համաձայնվեց կազմակերպել տեխնոլովիական աշխատանք:

Աշխատանքի ընթացքում պատրաստեցինք թիթեռ:

Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ․ 06․05-10․05

Մայիսի 06, երկուշաբթի

09։00-09։15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 խոսում ենք գրքերից, գրադարաններից, գրադարաններում կարգ ու կանոնից
10։05-10։30 նախաճաշ
10։35-10։55 ուղևորվում ենք գրադարան
11։00-11։30 Այց Տիգրան Հայրապետյան գրադարան
11։35-12։00 հետ վերադարձ Հարավային դպրոց
12։00-12։30 ճաշ
12։35-12։55 Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
13։00-13։20 Երգ և երաժշտական գործունեություն
13։25-13։35 օրվա քննարկում և ամփոփում

Մայիսի 07, երեքշաբթի

09։00-09։15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 սովորում ենք գարնանային բառ՝ թիթեռ։ Թիթեռ բառի վանկատում և հեգում
10։05-10։30 նախաճաշ
10։35-10։55 ծանոթանում ենք «թիթեռ» բառը գրելու տառակերպերին
11։00-12։00 հարթակում ծնողն է
12։00-12։30 ճաշ
12։35-12։55 Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
13։00-13։20 Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
13։25-13։35 գարնանային բացօթյա ֆոտոպլեներ

Մայիսի 08, չորեքշաբթի

09։00-09։15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 ուրախ բանավոր մաթեմատիկա
10։05-10։30 նախաճաշ
10։35-10։55 խաղում ենք մաթեմատիկական խաղ
11։00-12։00 Մայիսիկ օրածեսիկ
12։00-12։30 ճաշ
12։35-13։35 վայելում ենք մեր խոհանոցային ստուգատեսի արդյունքը

Մայիսի 10, ուրբաթ

09։00-09։15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 սովորում ենք ծառ բառը հեգել և վանկատել, ծանոթանում ենք բառի տառակերպին
10։05-10։30 նախաճաշ
10։35-10։55 նկարում ենք ծառ բառի տառերը
11։00-12։00 տիկնիկագործություն
12։00-12։20 Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
12։20-12։55 ճաշ
13։00-13։30 երգ և երաժշտական գործունեություն
13։30-13։35 խաղում ենք մեր պատրաստած տիկնիկներով

Рубрика: Без рубрики, Ծննդյան ծես

Ծննդյան ծես

2023-2024 ուսումնական տարում մշակում ենք մի նախագիծ, որի նպատակն է ձևավորել և զարգացնել ծննդյան ծեսեր տոնելու այլընտրանքային մոտեցումը՝ ելնելով սովորողի հետաքրքրություններից։

Սովորողների ծննդյան օրերն ըստ ամիսների․

Հունվար
Փետրվար

  • Գյուրջյան Ռաֆայել 09․02
  • Նավասարդյան Մոնթե 18․02
  • Աստվածատրյան Մերի 27․02
    Ռաֆայելն ու Մոնթեն սիրում են աշխատել Paint նկարչական ծրագրով, իսկ Մերին՝ գեղեցիկ նկարում է մատիտներով և ջրաներկով։ Որպես ամսվա հոբելյարների ծննդյան նվեր կունենանք նրանց նկարների ցուցահանդես։

Մարտ

  • Փիլոյան Ալեքսանդր 29․03
    Ալեքսանդրը սիրում է մեքենաներով խաղալ։ Կունենանք տեխնոլոգիական աշխատանք՝ այլընտրանքային մեքենայի պատրաստում։ Խմբով կխաղանք, օրը կնվիրենք մեր ընկերոջը։

Ապրիլ

  • Ապիկյան Լուիզա 09․04
    Լուիզան հաճախում է պարի լրացուցիչ պարապմունքի։ Իր ծննդյան օրը կկազմակերպենք փոքրիկ համերգ ներկայացում։ Նա կներկայացնի իր սովորած պարերը, իսկ մենք՝ ազգային պարեր պարելով կշնորհավորենք նրան։

Մայիս

  • Ղազարյան Ռուբեն 13․05
    Ռուբենը հետաքրքրվում է ֆուտբոլով։

Հունիս

  • Ճաղարյան Տաթև 23․06
  • Սիմոնյան Սոֆյա 24․06
  • Թորոսյան Արփի 25.06
  • Ավագյան Տիգրան 29․06
    Տաթևի, Արփիի, Սոֆյայի և Տիգրանի ծննդյան ամիսը դեպի Սևան ճամփորդելու ամենահարմար ամիսներից մեկն է։ Կունենանք բարձունքի հաղթահարում՝ օրը նվիրելով հոբելյարներին։

Հուլիս

  • Չաղլասյան Ժակ 04․07
  • Կարապետյան Մայա 22․07
    Ժակն ու Մայան շատ են սիրում լինել բնության գրկում։ Կկազմակերպենք ճամփորդություն դեպի Արատես։

Օգոստոս

  • Հակոբյան Հենրի 16․08

Հենրին սիրում է լողալ։ Ծննդյան օրը կհավաքվենք Հարավային դպրոց-պարտեզի լողափում,կլողանք,լողափնյա խաղեր կխաղանք։

Սեպտեմբեր

  • Սարգսյան Միլենա 02․09
  • Մելքոնյան Մհեր 10․09
  • Բաղդասարյան Գաբրիելա 17․09
  • Մկրտչյան Լյուսի 14․09
  • Բաղդասարյան Գևորգ 17․09

Հոկտեմբեր

  • Արամայիսյան Գարիկ 25․10

Նոյեմբեր

  • Կարապետյան Գայանե
    Գայանեն շատ է սիրում քաղցրեղեն։ Մայրիկի օգնությամբ խմբում կպատրաստենք կեքսեր, սովորողներն իրենց ձեռքերով կզարդարեն և կհամտեսեն։

Դեկտեմբեր

  • Սարգսյան Մարե 19․12
  • Օսիպովա Վիկտորյա 25․12

Մարեի և Վիկտորյայի ծննդյան ժամանակահատվածը համընկնում է ամանորյա ծեսի հետ։

Լաբորատորիայի մշակումը

Рубрика: Без рубрики

Խաղերգեր Հարավի լանջերին

Օրը՝ մայիսի 14
Վայրը՝ Կրթահամալիրի Հարավային դպրոցի լանջեր
Ժամը՝ 10:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • ազգային խաղի ուսուցում, յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում
  • երգի բնական անցում խաղի
  • խաղի միջոցով երգի ուսուցում

Խնդիրներ

  • խաղերգեր ուսուցում, կատարում,
  • Ինքնաշեն շրխկան նվագարաններ ստեղծում
  • խաղով, բնական  շարժումով երգի  յուրացում
  • բնական շարժումով երգերի բեմադրություն
  • խաղերգերի  տեսագրում, ձայնագրություն, համերգ:

Ընթացք

  • շրխկան, ինքնաշեն և տարբեր շրխկաններով երգերին նվագակցելու հմտությունների ստեղծում
  • խաղերգերը ուսուցանել 5-6 տարեկանների խմբերին
  • ծանոթանալ խաղերգերին, նրանից բխող շարժումներով ստեղծել խաղային միջավայր
  •  տեսագրել խաղերգերը, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • պատրաստել համերգային հագուստներ, խաղերգին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

  • կիմանա  խաղերգերը,
  • կկարողանա երգել և խաղալ
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խմբերը իրենց հետ պետք է ունենան բնական, ինքնաշեն, տարատեսակ շրխկան գործիքներ՝ փայտից, մետաղից գդալներ, ընկույզներ, վերջերս Ձմեռ պապիկի կողմից ստացած երաժշտական շրխկանները

Ծրագրում՝

Рубрика: Без рубрики

Հարթակում ծնողն է

Օրը — մայիսի 3
Վայրը — Հարավային դպրոց — պարտեզի խմբասենյակ, բացօթյա տարածք
Մասնակիցներ — Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ
Նպատակը — ծնողներին ներգրավվել ուսումնական գործընթացին, փորձի փոխանակում

Սովորողների ծնողներից մի քասնիսն իրենց ցանկությամբ մասնակիցն են դառնում ուսումնական պրոցեսին և իրենց մասնագիտական փորձն են փոխանցում սովորողներին։