Рубрика: Համբարձման ծես, Ճամփորդություն, Բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես 

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 9-ին, և Հարավային դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Օշական։

Բարձունք քայլք Դիդի Կոնդի բարձունքի ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռից մինչ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Օր՝  15․05․2024թ
Մեկնում՝ Հարավային դպրոցից 09։30
Վերադրաձ՝ Հարավային դպրոց՝ 15։00
Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Ճամփորդության պատասխանատուներ` Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Ճամփորդության երթուղին ՀԱԹ -Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական 27 կմ, 37րոպե

Երաժշտության ուսուցիչ՝ Ջուլի Ղազարյան
Նպատակը՝ Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները`

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Նախապատրաստական փուլ

Ընթացքը՝

Նախագիծն իրականացվելու է չորս փուլով`

  • Միասնական նախաճաշ։
  • Ծաղկահավաք` հավաքում ենք դաշտային ծաղիկներ, հյուսում պսակներ։
  • Ծիսական փուլ, որն իրականացվում է Օշականի եկեղեցու բակում։
  • Տարածքի մաքրություն

Ծրագրում`

Վիճակի երգ,

Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,

Ա՜յ, արևը, արևը 

Ախ գարուն է գարուն է

Միասնական պար`

Թամզարա

Ուսապարկում անհրաժեշտ պարագաներն են`

  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ, վերնահագուստ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճանապարհի նկարագրությունիրականացվող քայլաշավ

ՀԱԹ -Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Նախահաշիվ`
Վարորդ `
Մեքենա`
Մասնակիցներ