Рубрика: Ղազարոս Աղայան

Ծնունդդ շնորհավոր Աղայան պապիկ

Այսօր հայ մեծանուն գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որտեղ միասնական ընթերցեցինք Աղայանի «կատու» բանաստեղծությունը:

Հարավային դպրոցի 5-6 տարեկանների խումբը բերանացի ընթերցում է Աղայանի գրված սիրելի բանաստեղծությունները:

Սագիկ

Ատամ փոխած

Կատու

Рубрика: Ղազարոս Աղայան, Ռոդարիական, Ընթերցարան

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝  01.03.2024-01․04․2024
Մասնակիցները՝
Հարավայինդպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակը՝  Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբանության, երևակայության կարողությունների զարգացում։

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը՝ ռոդարիական պատումով
  • Ռոդարին՝ աղայանական պատումով
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ՝ ես, մի բառ՝ դու
  • «Ի՞նչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Զատկառոդարիական կերպարներ
  • Մարզառոդարիական խաղեր
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր խոհանոցային կերպարներ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ղազարոս Աղայան, Ընթերցարան

Ղազարոս Աղայան․ ընթերցարան

Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ: