Рубрика: Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային ստուգատես․ Տառթխիկ և թիվթխիկ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ Մայիսի 8
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոց
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝ խոհանոցային գործունեության միջոցով ամրապնդել մեր իմացած բառերն ու թվերը
Անհրաժեշտ պարագաներ՝ ձու, մածուն, ալյուր, վանիլին, ձիթայուղ,

Ընթացքը՝ Սովորողները նշելով անհրաժեշտ պարագաները պատրաստում են խմոր, տեխնոլոգիական աշխատանքի միջոցով ստեղծում են բառեր։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ, Խոհանոցային գործունեություն

Շոկոլադագործություն․ շոկոլադապատ ելակներ

Օրը — Մայիսի 17
Վայրը — Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների խմբասենյակ
Ժամը — 10։30-12։00
Նպատակը — սովորողներին բացահայտել հրուշակագործության հետաքրքիր կողմերը, ստեղծել օգտակար քաղցրավենիքներ, պատճառել իմացումի հրճվանք

Անհրաժեշտ պարագաներ — շոկոլադ, ելակներ, մանր կոնֆետներ, տառերի ֆորմաներ

Ընթացքը — սովորողները հատուկ սարքի օգնությամբ կհալեցնեն շոկոլադը, կնկատեն, որ շոկոլադը պետք է ունենա 32 ջերմաստիճան, այլապես հնարավոր չի լինի աշխատել։ Ելակները մի լավ կլվանանք և հատուկ տեխնիկայի օգնությամբ ելակները կշոկոլադապատենք, որից հետո կձևավորենք։ Կստեղծենք նաև հայկական տառերով շոկոլադներ։

Рубрика: Զատկական ծես, Խոհանոցային գործունեություն

Զատկեզատիկ է․․․

Հարավային դպրոցի 5-6 տարեկանները նշեցին գարնանային գեղեցիկ տոներից մեկը՝ Զատիկը։ Նրանք պատրաստեցին գեղոցիկ Զատկական սեղան, երգեցին և ասեցին Զատկական ասիկներ։ Բակում խաղացին ձվակռիվ և համտեսեցին իրենց համեղ գունագեղ ձվիկները։

Рубрика: Մարտիկ, Զատկական ծես, Խոհանոցային գործունեություն

Մարտիկ․ Զատկական խոհանոցային ստուգատես

Իմացումի հրճվանք ծրագրի ամենամսյա մարտիկ օրածեսիկի շրջանակում ունեցանք խոհանոցային գործունեության ստուգատես, որի ժամանակ պատրաստեցինք համեղ վաֆլիներ, ձևավորեցինք ամանների տեսքով, պատրաստեցինք համեղ, վիտամիններով հարուստ աղցան և լցրեցինք վաֆլե ամանների մեջ։ Վերջում գունավորեցինք զատկական ձվիկները և մի լավ հրճվանք ապրեցինք։

Рубрика: Մարտիկ, Զատկական ծես, Խոհանոցային գործունեություն

Մարտիկ․«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 27․03․2023
Վայրը՝ Հարավային դպրոցի 5֊6 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի   5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Մոնիկա Տոնոյան,Սուսան Ալոյան
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:

Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով: 

Զատկական աղցան

  • վաֆլե համեղ ամաններ. ձու, շաքարավազ, ձեթ, ալյուր
  • Վիտամիններով հարուստ աղցան․ անհրաժեշտ բաղադրիչներ՝ հազարի տերևներ, լոլիկ, զեյթուն, ձիթայուղ
  • Զատկական ձվիկներ

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

Արդյունքը տե՛ս այստեղ։