Рубрика: Ապրիլիկ

Ապրիլ ամսվա նախագծեր

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Հարավային դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Рубрика: Ղազարոս Աղայան, Ռոդարիական, Ընթերցարան

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝  01.03.2024-01․04․2024
Մասնակիցները՝
Հարավայինդպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակը՝  Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբանության, երևակայության կարողությունների զարգացում։

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը՝ ռոդարիական պատումով
  • Ռոդարին՝ աղայանական պատումով
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ՝ ես, մի բառ՝ դու
  • «Ի՞նչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Զատկառոդարիական կերպարներ
  • Մարզառոդարիական խաղեր
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր խոհանոցային կերպարներ

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ձոն

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

  • Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint,  Word ծրագրերով
  • Նկարում ենք մայրիկների դիմանկարները
  • Պատրաստում են տոնական բացիկներ
  • Խնամում են սենյակային բույսեր

Բովանդակություն

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

  • Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)
  • Ռադիոնյութի թողարկում՝ նվիրված մայրիկներին, գարնանը

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկների պատրաստում
  • «Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով
  • կախազարդերի պատրաստում մայրիկների համար

Ես և շրջակա աշխարհ

աղարների ստեղծում. Սովորողնեի հետ առանձնացնում ենք ծաղիկների կտրոններ, հետևում նրա հետագա աճին՝ արձանագրելով աճը, արմատների երկարությունը՝զարգացնելով հետազոտական հմտությունները։ Արմատակալած կտրոններով ստեղծում ենք թաղարներ «Ձոն մայրիկին»։

Արդյունում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում։

Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 01․04-05․03

Ապրիլի 01, երկուշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։25 Նշում ենք Զատիկ, խաղում Զատկական խաղեր
10։30-11։00 նախաճաշ
11։05-11։30 Paint համակարգչային ծրագրով նկարում ենք և երևակայում, նկարում ենք սխալ նկարներ
11։30-12։00 երգ և երաժշտական գործունեություն
12:00-12:30 ուրախ օտար լեզու` ռուսերեն
12:30-13:00 ճաշ
13:05-13:35 նկարահանում ենք «Թարս օրը» թեմայով հոլովակ
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 02երեքշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 բանավոր մաթեմատիկա` ուղիղ և հետ հաշիվ, նախորդ և հաջորդ թվեր, ավելացնում և պակասեցնում ենք 1-ով
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
11:00-12:00 զգայական ընկալումը զարգացնող խաղ
12:00-12:30 ճաշ
12:35-13:00 ուրախ օտար լեզու՝ անգլերեն
13:00-13:35 ծանոթանում ենք + և — նշաններին
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 03, չորեքշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 Սովորում ենք Ղ․ Աղայանի «Ատամը փոխած» ոտանավորը
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 պատրաստվում ենք Իմացումի հրճվանք ծրագրի «Ապրիլիկ» ստուգատեսին
11։00-12։00 օրածեսիկ․ «Ապրիլիկ» Ռոդարիական մարզական խաղեր
12։00-12։30 ճաշ
12։35-12։55պատրաստում ենք ատամիկներ
13։00-13։35 խաղում ենք ատամ բառի հետ
13։40-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 04, հինգշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 զարգացնում ենք մեր ստեղծագործական երևակայությունը Ռոդարիական հնարով․ Ի՞նչ կլիներ եթե․․․
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 «Ես» բառի հետ խաղում ենք, հնրյուններով նոր բառեր կազմում, զարգացնում խոսքը
11։05-11։45 նկարչական պլանշետով նկարում ենք մեր «Ես»-ը
11։50-13։00 լող
13։05-13։30 ճաշ
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 05, ուրբաթ

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։25 ուրախ մաթեմատիկա
10։30-11։00 նախաճաշ
11։05-12։00 Ստվերային թատրոնի դիտում
12:00-12:20 ուրախ օտար լեզու` ռուսերեն
12:30-13:00 ճաշ
13:05-13:35 երգ և երաժշտական գործունեություն
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Рубрика: Ռոդարիական, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ինքնաշեն խաղեր

Սովորում ենք մեր անվան սկզբնատառերը

Այսօր մի լավ խաղացինք մերն անվան սկզբնատառերի հետ։

5-6 տարեկանների մի փոքր խումբ ներկայացրեց իր անունը։ Անունը ներկայացրեցին նախ վանկերով, հետո էլ հնչյուններով։ Նշեցին իրենց անվան սկզբնատառը, թվարկեցին սկզբնատառով սկսվող այլ անուններ։ Հետո ոսպի հատիկների օգնությամբ կառուցեցին սկզբնատառերը, զարգացնելով մանր մոտորիկան, համբերատարություն, կոկիկություն և երևակայություն։

Рубрика: Մարտիկ, Զատկական ծես, Խոհանոցային գործունեություն

Մարտիկ․ Զատկական խոհանոցային ստուգատես

Իմացումի հրճվանք ծրագրի ամենամսյա մարտիկ օրածեսիկի շրջանակում ունեցանք խոհանոցային գործունեության ստուգատես, որի ժամանակ պատրաստեցինք համեղ վաֆլիներ, ձևավորեցինք ամանների տեսքով, պատրաստեցինք համեղ, վիտամիններով հարուստ աղցան և լցրեցինք վաֆլե ամանների մեջ։ Վերջում գունավորեցինք զատկական ձվիկները և մի լավ հրճվանք ապրեցինք։

Рубрика: Ռոդարիական, Ընթերցարան

Ստվերային թատրոն ավտոբուսում

5-6 տարեկանների խմբի մի մասին հնարավորություն ընձեռվեց դիտել և մասնակիցը դառնալ ստվերային ներկայացմանը Հարավային դպրոցի թատրոն-ավտոբուսում:

Դիտեցինք Հ. Թումանյանի «Պոչատ Աղվեսը» հեքիաթը:

Рубрика: Ինքնաշեն խաղեր

Կողմնորոշվելու կարողությունները զարգացնող խաղ

Խաղի նպատակն է սովորողների մոտ ձևավորել հեռավորությունը զգալու կարողություն: Այն զարգացնում է սովորողների կորդինացիան, մոտորիկան, պարգևում ուրախ էմոցիաներ:

Խաղի համար կիրառել ենք մեր ձեռքով պատրաստված ինքնաշեն խաղը:

Նմանատիպ խաղ խաղացինք զույգերով, որի ժամանակ պետք է մեկը գնդակը նետեր, մյուսը օդում բռներ: