Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 18․03-22․03

Մարտի 18, երկուշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։15 սովորում ենք Ղ․ Աղայանի <<Կատու>> բանաստեղծությունը
10։20-10:40 նախաճաշ
10:45-11։10 Paint համակարգչային ծրագրով նկարում ենք կատու
11:15-12:00 մի լավ խաղում ենք կատու բառի հետ` հեգում, վանկատում, «մուկն ու կատուն» խաղում
12:00-12:30 ուրախ օտար լեզու` ռուսերեն
12:30-13:00 ճաշ
13:05-13:35 նկարչական պլանշետներով նկարում ենք կատու բառը

Մարտի 19, երեքշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 բանավոր մաթեմատիկա` ուղիղ և հետ հաշիվ, նախորդ և հաջորդ,
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 սովորում ենք կապել մեր կոշիկի քուղերը
11:00-12:00 ուրախ մաթեմատիկական-տրամաբանական խաղեր
12:00-12:30 ճաշ
12:35-13:00 նկարչական պլանշետներով նկարում ենք թվերՇ
13:00-13:35 ուրախ օտար լեզու` անգլերեն

Մարտի 20, չորեքշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 բանավոր մաթեմատիկա` ուղիղ և հետ հաշիվ, նախորդ և հաջորդ, ավելացնում և պակասեցնում ենք թվերը 1-ով
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 խաղում ենք մաթեմատիկական խաղ
11։05-11։45 նկարչական պլանշետով նկարում ենք թվերը
11։50-13։00 լող
13։05-13։30 ճաշ
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Մարտի 21, ուրբաթ

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 սովորում ենք զատկական ասիկներ
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 պատրաստում ենք զատիկներ
11։05-11։50 խաղում ենք զատիկ բառի հետ՝ հեգում, վանկատում և նկարում զատիկ բառի տառերը
11։55-12։30 երաժշտական գործունեություն
12։35-12։55 ճաշ
13։00-13։35 ուրախ օտար լեզուներ՝ ռուսերեն և անգլերեն
13։40-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Рубрика: Ղազարոս Աղայան, Ընթերցարան

Ղազարոս Աղայան․ ընթերցարան

Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ:

Рубрика: Մարտիկ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Զատկական ծես

Մարտիկ․«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես․ ամփոփում

Սովորողները տեղավորվեցին սեղանի շուրջ։ Յուրաքանչյուր սովորող վերցնելով մեկական թուղթ, պարզ ծալումի միջոցով կարողացավ ստանալ բացիկի նախնական տեսքը։ Ծալելու ընթացքում խոսեցինք, որ թուղթը բաժանվում է 2 հավասար մասերի, քանի որ իրար վրա դնելու արդյունքում տեսնում ենք, որ համաչափ են։

Ծալված թղթի արտաքին մասից կտրեցինք և դուրս բերեցինք ձվիկի պատկեր, որից հետո սովորողները թուղթը սկսեցին բաժանել զոլերի։ Զոլերն էլ սոսնձով փակցրեցին կտրված ձվիկի վրա։

Ստուգատեսի ընթացքը ներկայացվում է հոլովակի տեսքով։