Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 22․04-26․04

Ապրիլի 22, երկուշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։25 սովորում ենք Հ․ Թումանյանի «Ծիտիկի օրորքը»
10։30-11։00 նախաճաշ
11։05-12։00 Paint համակարգչային ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը
12:00-12:20 ուրախ օտար լեզու` ռուսերեն
12:25-13:00 ճաշ
13:05-13:35 երաժշտական գործունեություն
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 23, երեքշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 սովորում ենք հեգել, վանկատել՝ օրորոց, ցորեն բառերը
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։30 նկարում ենք օ, ո, ց տառերը, որից հետո ծեփամածիկով ծեփում ենք օրորոց և ցորեն բառերը
11:35-12:00 խաղում ենք մեր սովորած բառերով բառախաղեր
12:00-12:30 ճաշ
12:35-13:00 ուրախ օտար լեզու՝ անգլերեն
13:00-13:25 ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 25, հինգշաբթի

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։00 ուրախ մաթեմատիկա, հաշվում ենք 1․․․20 ուղիղ և հետ, զույգերով, ասոեւմ թվերի հաջորդն ու նախորդը
10։00-10:30 նախաճաշ
10:35-11։00 կատարոեւմ ենք 10-ի սահմանում գումարում
11։05-11։45 օրածեսիկ․ Ապրիլիկ
11։50-13։00 լող
13։05-13։30 ճաշ
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Ապրիլի 26, ուրբաթ

09։00-09։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։25 ուրախ մաթեմատիկա, խաղում ենք մաթեմատիկական-տրամաբանկան խաղեր
10։30-11։00 նախաճաշ
11։05-12։00 լեզվագործունեություն, բառախաղեր
12:00-12:20 ուրախ օտար լեզու`անգլերեն
12:30-13:00 ճաշ
13:05-13:35 երգ և երաժշտական գործունեություն
13։35-17։00 երկարացված օրվա կազմակերպում

Рубрика: Հովհաննես Թումանյան, Ընթերցարան

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Рубрика: Մեդիագրագիտություն, Ապրիլիկ

Ստուգատեսային ֆոտոպլեներ

Այս անգամ ստուգատեսը ֆոտոնկարչական էր։ Սովորողներն իրենց անհատական թվային գործիքներով կազմակերպել էին ֆոտոպլեներ Հարավային դպրոցի բակում և դպրոցի հարակից բակերում։