Рубрика: Մայիսիկ, Մեդիագրագիտություն

Դասարանական ուրախ մեդիայաբբենարան

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 23.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հարավային դպրոց
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝  դասարանական ուրախ մեդիաայբբենարանների ստեղծում

Ընթացքը

Քանի որ կրթահամալիրում տառաճանաչությունն իրականացվում է բառուսուցման միջոցով և այս ընթացքում ծանոթացել ենք հետևյալ բառերին,

  • Սար, շուն, տուն, մուկ, կատու, լուսին, աստղ, բադ, փետուր, տոն, մայրիկ, մարտի ութ, գարուն, զատիկ, ձու, հավ, ճուտ, Պապն ու շաղգամը։
  • Ա, Ս, Ր, Շ, ՈՒ, Տ, Ն, Մ, Կ, Լ, Ի, Ղ Բ, Դ, Գ, Զ, Ձ, Հ, Վ, Պ, Ը, Փ, Ո, Թ, Յ

Ստուգատեսի ընթացքում paint ծրագրի օգնությամբ նկարում ենք, մուտքագրում ենք և ստեղծում ենք մեդիաայբբենարան_սահիկաշար և տեղադրում ենք դասարանական բլոգում։

Մեդիատեխնոլոգիա

1.Աշխատանք paint ծրագրով-նկարել և մուտքագրել նոր բառաշարքեր
2.Արդեն նկարած և մուտքագրված նկարներով ստեղծել ուրախ մեդիաայբբենարաններ ֆիլմի, սահիկաշարի տեսքով 

Автор:

Սիրելի ընթերցող, ուրախ եմ, որ գտնվում ես իմ բլոգում։ Ես Մոնիկան եմ, 3 սեբաստացիների մայրիկ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասվար․ ուսուցչի օգնական։ Ես իմ բլոգում կկիսվեմ քեզ հետ իմ ունեցած մանկավարժական փորձով։ Հուսով եմ այն հետաքրքիր և ուսուցողական կլինի քեզ համար։

Оставьте комментарий