Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն Հրազդանի կիրճ․ Ամփոփում

Հայրենագիտական ճամփորդություն կատարեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ սովորողները մի լավ քայլեցին, ուսումնասիրեցին տարածքը, սովորեցին կիրճի անվանումը, այնտեղով հոսող գետի անունը՝ Հրազդան։

Ստեղծեցին բացօթյա գարնանային պլեներ։ Ընդմիջեցին համտեսելով իրենց բրդուճները, մաքրեցին և խնամեցին տարածքը։ Վերադառնալով դպրոց համտեսեցին համեղ պաղպաղակ։

Автор:

Սիրելի ընթերցող, ուրախ եմ, որ գտնվում ես իմ բլոգում։ Ես Մոնիկան եմ, 3 սեբաստացիների մայրիկ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասվար․ ուսուցչի օգնական։ Ես իմ բլոգում կկիսվեմ քեզ հետ իմ ունեցած մանկավարժական փորձով։ Հուսով եմ այն հետաքրքիր և ուսուցողական կլինի քեզ համար։

Оставьте комментарий