Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն․ Հրազդանի կիրճ

Վայրը` ք. Երևան, Հրազդանի կիրճ
Քայլարշավ Հրազդանի կիրճում
Օր՝  12․04․2024
Մեկնում՝ Հարավային դպրոց-պարտեզից
Վերադրաձ՝ Հարավային դպրոց-պարտեզ
Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Ճամփորդության պատասխանատուներ`Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Ճամփորդության երթուղին

  • Մեքենայով՝ Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սարյան փողոց 10֊15 րոպե
  • Քայլք-Մաշտոցի պուրակով, Սարյան փողոցից թունելով քայլք Հրազդանի կիրճ’ քարերի սիմֆոնիա, Մանկական երկաթուղի 15֊20 րոպե

Նպատակը՝ Կողմնորոշում տեղանքում, հայրենիքի`տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Ճամփորդելու, քայլելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Գարնանային բացօթյա պլեների կազմակերպում

Խնդիրները`

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Նախապատրաստական փուլ

  • Օգտվում ենք առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից։
  • Հավաքում ենք ճամփորդական պայուսակ։
  • Զրուցում ենք խմբով ճամփորդելիս  պատասխանատվության նշանակության կարևորության մասին, ճամփորդության կանոնների մասին։
  • Ծանոթանում ենք առաջին բուժօգնության կանոններին։

Ուսապարկում անհրաժեշտ պարագաներն են`

  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճանապարհի նկարագրություն՝

  • Մեքենայով՝ Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սարյան փողոց
  • Քայլք-Մաշտոցի պուրակով, Սարյան փողոցից թունելով քայլք Հրազդանի կիրճ’ քարերի սիմֆոնիա, Մանկական երկաթուղի

Քայլում ենք կետ գծերով, մոտ 1 կմ

received_4865082265999516759957503820233439

Ընթերցումներ՝

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Նախահաշիվ` յուրաքանչյուրը 1000 դրամ
Վարորդ ` 8000 դրամ
Մեքենա` Ford Transit 35ст131
Մասնակիցներ`

Պատմական ակնարկ

Տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

4

Ավելացած գումարը նախատեսում ենք գնել պաղպաղակ։

Ամփոփումը տե՛ս այստեղ։

Автор:

Սիրելի ընթերցող, ուրախ եմ, որ գտնվում ես իմ բլոգում։ Ես Մոնիկան եմ, 3 սեբաստացիների մայրիկ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասվար․ ուսուցչի օգնական։ Ես իմ բլոգում կկիսվեմ քեզ հետ իմ ունեցած մանկավարժական փորձով։ Հուսով եմ այն հետաքրքիր և ուսուցողական կլինի քեզ համար։

Оставьте комментарий